Հիվանդանոցում մահացել է վրաերթի ենթարկված Վանաձորի հոսպիտալի ճաշարանի պետը (լուսանկար)
Հուլիսի 6-ին հիվանդանոցում մահացել է Վանաձոր քաղաքի բնակիչ 60-ամյա Համեստ Սարգսյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 26-ին Վանաձորում վրաերթի ենթարկվելուց հետո։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Լոռու մարզում հունիսի 24-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 70-ամյա Սեյրան Ս.-ն իր վարած Volkswagen Bora մակիշի 35 AԼ 768 համարանիշի ավտոմեքենայով Մոսկովյան փողոցի թիվ 52 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել հետիոտն՝ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 60-ամյա Համեստ Սարգսյանին։
Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն, օգնել էր վրաերթի ենթարկվածին, ով այդ պահին գտնվում էր հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Սեյրան Ս.-ն աշխատում է Լոռու մարզի ռադիոհեռուստատեսության պետ, իսկ մահացածն աշխատում է Վանաձորի հոսպիտալում՝ ճաշարանի պետ։