Լրահոս

12.04.2010 14:54


Արցախցի քաղաքագետը Սերժ Սարգսյանից ոչ մի դրական ակնկալիք չունի

Արցախցի քաղաքագետը Սերժ Սարգսյանից ոչ մի դրական ակնկալիք չունի

Խոսելով այսօր ԱՄՆ-ում կայանալիք Սարգսյան-Էրդողան հանդիպման մասին՝ «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը «Հենարան» մամուլի ակումբում «7օր»-ի հարցին ի պատասխան ասել է, թե Սերժ Սարգսյանից ոչ մի դրական ակնկալիք չունի։

-Բացարձակապես այս մադրը ոչ մի դրական ակնկալիք ներշնչել չի կարող։ Ես կամենում եմ Սերժ Սարգսյանին ընդամենը մաղթել, որ ինքը լավ հիշի՝ ի՞նչ է նշանակում Հայաստանի անվտանգություն, լավ հիշի, որ գոյություն ունի ոչ միայն հանրության դատապարտություն կամ Սահմանադրական իրավունքի ոտնահարման համար տեսական հնարավոր պատիժներ կամ այլ երևությներ, այլև գություն ունի դաշտային իրողություն։ Այսինքն, դաշտային իրողությունը շատ ավելի զորեղ է, շատ ավելի կարող է, շատ ավելի իրական է, քան Սպիտակ տանը կամ Մոսկվայում նրա վրա գործադրվող տեսական, իրականում երբեք անհաղթահարելի չեղած ճնշումները։ Եվ այն պահին, երբ իր գիտակցությունն այնքան մթագնի, որ ինքը կհամարձակվի իր անձնական, խմբակային, ներիշխանական կամ նեղիշխանական շահը գերակայելի համարել Արցախի և ողջ Հայաստանի անվտանգության շահի նկատմամբ, ապա ոչ միայն իր մոտ, այլև այդպիսի ընթացքի բոլոր կողմնակիցների դռները շատ արագ, շատ անխուսափելի կերպով կթակի այդ դաշտային իրողությունը, որը լինելու է շատ ավելի արդար, շատ ավելի սկզբունքային, և շատ ավելի հետևողական մեղավորներին պատժելու համար։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը