Աշխարհ

08.07.2019 15:50


Պուտինը Դումա է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի և ներկայացուցչության մասին օրինագծեր

Պուտինը Դումա է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի և ներկայացուցչության մասին օրինագծեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի եւ կազմակերպությունում ներկայացված երկրների լիազորությունների հստակեցման մասին օրինագծերի փաթեթը, նշված է խորհրդարանի ստորին պալատի տվյալների բազայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ վավերացման ներկայացված 2002 թվականի հոկտեմբերի 7-ի ՀԱՊԿ Իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ եւ երրորդ արձանագրությունները ստորագրվել են 2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում:

Փաստաթղթի հիմնավորման մեջ նշված է, որ երկրորդ արձանագրության դրույթներով հստակեցվում է ՀԱՊԿ «անդամ երկրների ներկայացուցիչներ» հասկացությունը, մտցվում են ՀԱՊԿ-ում մշտական եւ լիազոր ներկայացուցչի (ՀԱՊԿ-ում լիազոր ներկայացուցչի փոխարեն), գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնները եւ սահմանվում է դրանց հասկացությունը: Այս արձանագրությամբ նաեւ հաստատվում են արտոնություններ եւ անձեռնմխելիության ոչ միայն գլխավոր քարտուղարի ու նրա ընտանիքի անդամների համար, այլեւ նրա տեղակալների ու նրանց ընտանիքի անդամների համար՝ այն ծավալով, որը նախատեսված է 1961 թվականի ապրիլի 18-ի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը