Լրահոս

08.07.2019 18:11


Հրազդանում 11-ամյա աղջիկը կայանված ավտոմեքենայից գողացել է պայուսակներ, որոնցում եղել են ոսկյա զարդեր և գումար

Հրազդանում 11-ամյա աղջիկը կայանված ավտոմեքենայից գողացել է պայուսակներ, որոնցում եղել են ոսկյա զարդեր և գումար

Հուլիսի 6-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում կայանել է մեքենան, մտել խանութ, այնուհետև դուրս է եկել և տեսել, որ մեքենայից գողացել են պայուսակներ, որոնց մեջ եղել է ոսկյա զարդեր և գումար:

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ վարկած առաջ քաշվեց, որ գողությունը հնարավոր է կատարած լինի հրազդանցի 11-ամյա մի աղջիկ:

Նա հրավիրվել է բաժին, մանկավարժի ներկայությամբ տվել է բացատրություն, որ նշված գողությունը կատարել է ինքը և բաց թողնվել:

Գողոնը հայտնաբերվել և վերադարձվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը