Լրահոս

12.04.2010 15:01


Մինսկի կիրակնօրյա հայկական դպրոցում կազմակերպվել է գրական-երաժշտական երեկո

Ապրիլի 11-ին Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով Մինսկի կիրակնօրյա հայկական դպրոցում կազմակերպվել է գրական-երաժշտական երեկո «Հայաստանն իմ հայրենիքն է, հայերենն' իմ մայրենին» խորագրով:

Դպրոցի սաների համար հաճելի անակնկալ էր այդ օրերին Մինսկում անցկացվող Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը հաղթական մասնակցություն ունեցող Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիկների եւ մարզիչների հետ հանդիպումը:

Միջոցառմանը մասնակցել են նաեւ Բելառուսի հայ համայնքային կառույցների եւ Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ, բազմաթիվ բելառուսահայեր եւ հայ համայնքի բարեկամներ:

Բելառուսում գործող միակ հայկական կրթօջախի սաները կատարել են հայկական ժողովրդական երգեր, պարեր եւ հայրենիքին ու մայրերին նվիրված բանաստեղծություններ:

Այս խորագրի վերջին նյութերը