Լրահոս

08.07.2019 16:25


Ժամանակավորապես կդադարեցվի Էրեբունի և Աջափնյակ վարչական շրջանների որոշ թաղամասերի գազամատակարարումը

Ժամանակավորապես կդադարեցվի Էրեբունի և Աջափնյակ վարչական շրջանների որոշ թաղամասերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հուլիսի 9-ին՝ ժամը 09.30-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 5 շենքի 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ մուտքերի, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան, Գ-1 և Սիլիկյան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը