Լրահոս

12.04.2010 15:04


Եթե Տիգրան Սարգսյանը մի օր արթնանա տնտեսությունն առողջացնելու գերանկեղծ ցանկությամբ...

Եթե Տիգրան Սարգսյանը մի օր արթնանա տնտեսությունն առողջացնելու գերանկեղծ ցանկությամբ...

Գնահատելով ՀՀ կառավարության և վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը՝ «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր Քանանյանը «Հենարան» մամուլի ակումբում ասել է.

-Ցավոք, մեր երկրի տնտեսական, քաղաքական խնդիրների լուծումը հնարավոր է միայն քաղաքական վերնախավի համապատասխանելիության պարագայում երկրի առջև ծառացած խնդիրների առաջ։ Հետևաբար, այնքան ժամանակ, որքան մենք չունենանք մի պետական իշխանություն, մի այնպիսի վարչախումբ, որի համար գոնե հետաքրքրությունների 50%-ը լինի պետությունը (ավելին այս պահի դրությամբ մենք չակնկալենք անգամ), ես ինչ-որ բան տեսնել չեմ կարող։ Այսինքն, Տիգրան Սարգսյանը նախ համակարգի մարդ է, և երկրորդ՝ եթե անգամ ինքը մի օր արթնանա գերանկեղծ ցանկությամբ՝ ամբողջապես լծվելու մեր տնտեսական խնդիրների և մեր տնտեսության առողջացմանը, շատ հայտնի պատճառներով դա չի կարողանա անել այնքան ժամանակ, որքան երկրում մենք ունենք այնպիսի իշխանություն, ինչպիսին ունենք։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը