Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումներ Հալեպում
Ապրիլի 9-ին Հալեպում սկսվել է Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումների շարք: Թեքեյան մշակութային միությունը
Ս. Աստվածածին եկեղեցում կազմակերպել էր դասախոսություն «Հայ որբերի աղերսը» վավերագրական ֆիլմի ցուցադրումով, բանախոսը' Միսաք Քելեշյանն էր: Երեկոյին մասնակցում էին Սիրիայի հայ կրոնական երեք համայնքապետերը եւ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը:
Ապրիլի 14-ին Ս. Աստվածածին եկեղեցում բացվելու է հայկական ճարտարապետության ուսումնասիրության հասարակական կազմակերպության տնօրեն Սամվել Կարապետյանի «մշակութային եղեռն» լուսանկարչական ցուցահանդեսը, իսկ ապրիլի 15-ին կայանալու է նրա դասախոսությունը «Արեւմտահայաստանի մշակութային կորուստները» թեմայով:
Գերմանիկ Վասպուրական մշակութային միության գործադիր մարմինը Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյակի կապակցությամբ հրատարակել է օրացույցներ, որոնց վրա պատկերված են Հայփոստի կողմից թողարկված նամականիշները' Մեծ Եղեռնի հուշարձանը եւ ցեղասպանության 90-ամյակին նվիրված Խաչքար պատկերող մանրանկարը: