Քաղաքական

09.07.2019 12:25


«Դուք հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ հարց եք տալիս Ծառուկյանին». ԲՀԿ առաջնորդը՝ լրագրողին (տեսանյութ)

«Դուք հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ հարց եք տալիս Ծառուկյանին». ԲՀԿ առաջնորդը՝ լրագրողին (տեսանյութ)

Դուք հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ հարց եք տալիս Ծառուկյանին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով լրագրողական կազմակերպությունների կողմից օրեր առաջ տարածած հայտարարությանը, որով կազմակերպությունները պահանջել էին Գագիկ Ծառուկյանից ներողություն խնդրել լրագրողներից անբարեկիրթ վերաբերմունքի եւ վիրավորելու համար։

Հարցին՝ չի՞ պատրաստվում ներողություն խնդրել լրագրողներից, Ծառուկյանն արձագանքեց. «Իրենք թող նախ պահանջեն իրենց լրագրողներից իրենց պահվածքը Ծառուկյանի հանդեպ, կարող եք բոլոր տեսաժապավենները նայեք, Ծառուկյանը երբեք, բացի ջերմ, քաղցր վերաբերմունքից, բայց եթե լրագրողները թույլ են տալիս այնպիսի բաներ, որ դա սազական չի, Ծառուկյանը երբեք վիրավորական բան թույլ չի տվել»։

ԲՀԿ առաջնորդը դժգոհեց լրագրողների հարցերից. «Հարցեր կան, որ էսօր հանրություն էլ, ժողովուրդն էլ դա զգում ա, որ դուք ոչ թե հարց եք տալիս, դուք Ծառուկյանին ուզում եք հունից հանեք։ Ես ձեր սաղի ցավը տանեմ, եթե դուք ինձ հարց տաք լիարժեք, հարցին ես ձեզ պատասխանեմ, դուք գիտեք, որ մարդ ա, կարող ա հունից հելնի, բայց ճարահատված հունից էլ դուրս չեմ գալիս, ես հետո նայում եմ, թե ոնց եմ կարողանում ինձ զսպել։ Եթե դուք կուլտուրական, տեղը տեղին, էսօրվա իրականությունից, իրադրությունից հարցեր տաք, ես շատ սիրով, տեղը տեղին կպատասխանեմ»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը