Լրահոս

12.04.2010 15:34


ՀՌԱԿ. «ՀՀ Ազգային ժողովը պետք է ընդունի Ցեղասպանության ժխտողականությունը քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենք»

ՀՌԱԿ. «ՀՀ Ազգային ժողովը պետք է ընդունի Ցեղասպանության ժխտողականությունը քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենք»

ՀՌԱԿ հանրապետական վարչությունը հայտարարում է, որ 1915թ. Օսմանյան կայսրությունն է հայերի նկատմամբ ջարդեր իրականացրել, իսկ 1988-1994թթ. ադրբեջանական կառավարությունն է հայերի նկատմամբ Ցեղասպանություն իրականացրել.

-Հայերի հանդեպ իրականացրած Ցեղասպանության փաստի ճանաչումը տարբեր պետությունների կողմից որքան էլ ցանկալի լինի, այնուամենայնիվ, այդ գործընթացը մեզ տալիս է բարոյական հաղթանակներ, այլ ոչ թե իրավական, հետևաբար միջպետական խնդիրների լուծումը վաղուց գտնվում է միջազգային դատարանների տիրույթում ՄԱԿ-ի կանոնադրության 33-րդ հոդվածի համապատասխան,-հայտարարել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը։

-Մինչ աշխարհից պահանջելը, որ ճանաչվի Ցեղասպանությունը, մենք պետք է մեր մեջ նայենք, թե ինչ բարոյահոգեբանական իրավիճակում են Հայաստանը և հայ պաշտոնյան,-ասել է ՀՌԱԿ ատենապետն ու ավելացրել, թե ՀՀ Ազգային ժողովը պետք է ընդունի Հայոց մեծ եղեռնի ժխտողականությունը քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենք։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը