Լրահոս

09.07.2019 14:15


Զոդի կամրջի վթարից տուժած 13-ամյա երեխան արդեն քայլում է

Զոդի կամրջի վթարից տուժած 13-ամյա երեխան արդեն քայլում է

Երեւան-Երասխավան ճանապարհին Զոդի կամրջի վրա հուլիսի 6-ին տեղի ունեցած սարսափելի վթարի հետեւանքով տուժած եւ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 13-ամյա երեխան արդեն քայլում է:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ եւս մեկ, երկու օր, եւ երեխան դուրս կգրվի հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել ձեռքի կոտրվածքով, ոտքերի հատվածում կտրած-ծակված վերքերով եւ ծնոտային քերծվածքներով: Երեխան վիրահատվել էր, վիրահատությունն անցել էր լավ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին` ժամը 15:15-ի սահմաններում Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի էր ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Զոհերի թիվը 6-ն է, տուժածները 13-ն են:

Այս խորագրի վերջին նյութերը