Լրահոս

12.04.2010 15:49


Վաշինգտոնում փաստաթուղթ չի՞ ստորագրվի

Վաշինգտոնում փաստաթուղթ չի՞ ստորագրվի

Գնահատելով ՀՀ ներքաղաքական իրավիճակը՝ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ասել է, որ այն սպասողական իրավիճակում է.

-Մեր հանրությունը, քաղաքական դաշտը և ընդհանրապես Հայաստանի ազգաբնակչությունը սպասումների մեջ են, որովհետև առջևում ապրիլի 24-ն է, և այդ օրը բոլորն անհամբեր սպասում են, թե ինչ գնահատականներ կհնչեն այս կապակացությամբ։

Նա նշել է, որ Վաշինգտոնում անցկացվում է Միջուկային անվտանգության գագաթաժողովը, և Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները և դրանց զարգացումները նաև որոշակիորեն կախված են նրանից, թե ինչ տեղի կունենա այնտեղ, քանի որ ակնկալվում են որոշակի զարգացումներ։ Նրա կարծիքով Էրդողան-Սարգսյան հնարավոր հանդիպման ժամանակ սպասվում են որոշակի զարգացումներ։ Նա նշել է, որ գուշակություններ անել չի ցանկանում, սակայն ակնհայտ է, որ թուրքական կողմը հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը տեսնում է միայն այն պայմաններում, որ ԼՂ խնդիրը լուծում ստանա, ակնհայտ է նաև, որ հայկական կողմը խուսանավեց և խուսափեց ղարաբաղյան հարցում որոշակի լուծումից, և այս հանդիպման առանցքային կետն ԱՄն-ի համար լինելու է դեմք փրկելու հարցը, քանի որ նախագահ Օբաման կնշի, որ հայ-թուրքական հարաբերությունների ենթատեքստում ինքը կխուսափի «ցեղասպանություն» բառն արտասանելուց։ Էրդողանը ևս, Ա. Զուրաբյանի կարծիքով, դիվիդենտներ կշահի, քանի որ «ցեղասպանություն» բառը չի արտասանվի,  իսկ հայկական կողմը նրա կարծիքով ոչինչ չի ստանա։

Այդուհանդերձ, Վաշինգտոնում թե՛ հայ-թուրքական գործընթացի, թե՛ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որևէ փաստաթուղթ Արարատ Զուրաբյանի կարծիքով չի ստորագրվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը