Ուսանողին նույն կուրսում թողնելու համար Ստամբուլի համալսարանի պրոֆեսորը կբանտարկվի 5 ամսով
Թուրքիայում համալսարանի դասախոսը 5 ամսվա ազատազրկման է ենթարկվել: Նա մեղադրվում է «իր դիրքը չարաշահելու», ուսանողին ցածր գնահատական նշանակելու և վերջինիս նույն կուրսում թողնելու մեջ:
Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր Նուրդողան Ռիգելի փաստաբանը Ստամբուլի ծանր հանցագործությունների 8-րդ դատարանում պաշտպանական ճառ է ներկայացրել:
Դատական նիստի ժամանակ պրոֆեսորը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և հավելել, որ որևէ ուսանողի հետ խնդիր չի ունեցել: Դատարանը վճռել է Ռիգելին 6 ամսով ազատազրկման դատապարտել:
Այնուհետև դատարանը սահմանված պատիժը իջեցրել է 5 ամսի և հետաձգել 5 տարով: