Լրահոս

12.04.2010 16:12


ՀՀՇ վարչության նախագահ. «Մենք ակնկալում ենք իշխանափոխություն»

ՀՀՇ վարչության նախագահ. «Մենք ակնկալում ենք իշխանափոխություն»

-Ես չեմ կասկածում, որ իշխանափոխություն տեղի կունենա։ Տեղի կունենա իշխանափոխություն այսօ՞ր, վա՞ղը, մե՞կ ամսից, ո՞ւթ ամսից, մե՞կ տարուց կամ երկո՞ւ տարուց և այլն՝ ինձ համար հետաքրքիր չէ,- «Հայացք» ակումբում ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը և հավելել, որ քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդու համար կա մի բան՝ մարդը զբաղվում է քաղաքական գործունեությամբ, ունենում է հայացքներ, մոտեցումներ, որոնց ճանապարհով փորձում է իր գործունեությունը ծավալել։

Նա նշել է, որ մարդ պետք է հասնի իր նպատակներին և կարևորի դա. «Հիմա, եթե չլինի իշխանափոխություն, ուրեմն պետք է այնպես գործենք, որ պարտադիր լինի իշխանափոխությունը. այլ ճանապարհ չկա։ Թե ի՞նչ կլինի վաղը, ո՞ւմ հետ ուր կգնանք, ի՞նչ ձևով կնայենք այս կամ այն հարցին, արդեն վաղվա հարց է։ Այսօր կոնկրետ ՀԱԿ-ը գործում է, ՀՀՇ-ն այդ քաղաքական միավորի մեջ է, և մենք ակնկալում ենք իշխանափոխություն, անում ենք ամեն ինչ, որ դա տեղի ունենա և վաղն ունենանք այնպիսի երկիր, որով կհպարտանանք»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը