ԵԱՀԿ նախաձեռնությամբ լուսանկարչական մրցույթ հանդուրժողականության և խտրականության բացառման թեմայի շուրջ
ԵԱՀԿ-ն նախաձեռնում է լուսանկարչական մրցույթ' լուսաբանելու ԵԱՀԿ 2010թ. Ղազախստանի առանցքային առաջնահերթությունները' հանդուրժողականության և խտրականության բացառումը և մրցանակակիրներին շնորհելու ճամփորդություն հունիսին Աստանա:
ԵԱՀԿ Ղազախստանի մշտական առաքելության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ' մրցույթը հրավիրում է և՛ պրոֆեսիոնալ, և՛ ոչ-պրոֆեսիոնալ լուսանկարիչներին' ԵԱՀԿ մասնակից պետություններից, ներկայացնել հանդուրժողականության և ռասայական, էթնիկ, մշակութային, լեզվական և կրոնական հիմքերով խտրականության բացառման կարևորությունը լուսաբանող ֆոտոներ:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հունիսի 29-ին և 30-ին ԵԱՀԿ բարձր մակարդակով հանդուրժողականության և խտրականության բացառման խորհրդաժողովում կցուցադրվի լուսանկարների ընտրանին, որը նաև կտեղադրվի ԵԱՀԿ վեբ կայքում: Հինգ հաղթող մասնակցի մրցանակները կներառեն ճանապարհորդություն Աստանա' մասնակցելու խորհրդաժողովում մրցանակաբաշխության միջացառմանը և Աստանայի տեսարժան վայրերի շրջայց:
Դիմումներիվերջնաժամկետը 2010թ. մայիսի 10-ինէ' ժամը 24:00' կեսգիշերինկենտրոնականեվրոպականժամանակով:
2010թ. ԵԱՀԿ լուսանկարչական մրցույթի աշխարհագրական սահմաններն ընդլայնվել են' ընդգրկելով ԵԱՀԿ ողջ տարածաշրջանը' ներառյալ համագործակցության շրջանակներում գործընկեր պետությունները:
Մրցույթի մանրամասները' պայմանները և դիմումի ձևերի անգլերեն և ռուսերեն տարբերակները տեղադրված են ԵԱՀԿ վեբ կայքում' http://www.osce.org/item/43109.html:

Դիմումների վերջնաժամկետը 2010թ. մայիսի 10-ին է' ժամը 24:00' կեսգիշերին կենտրոնական եվրոպական ժամանակով: