Լրահոս

10.07.2019 11:05


Մահվան ելքով վթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին

Մահվան ելքով վթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին

Հուլիսի 9-ին՝ ժամը 19:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2101» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1947 թ.) և «ԳԱԶ-24» (վարորդ՝ Վ.Ա., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Ա.Մ.-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Լ.Մ.-ն (ծնված 1949 թ.), տեղափոխվել է Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները Ռ.Փ.-ին (ծնված 1974 թ.) և Գ.Հ.-ին (ծնված 1963 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը