Լրահոս

12.04.2010 16:40


Ա. Զուրաբյան. «Ինձ համար անհասկանալի է, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը»

Ա. Զուրաբյան. «Ինձ համար անհասկանալի է, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը»

«Հայացք» ակումբում անդրադառնալով Սերժ Սագսյանի հայտարարությանն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը չի հեռացել քաղաքականությունից՝ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ասել է, որ իրեն չի հետաքրքրում՝ հեռացե՞լ է Ռոբերտ Քոչարյանը քաղաքականությունից, թե՞ ոչ, ցանկանո՞ւմ է դառնալ վարչապետ, չի՞ ցանկանում և այլն. դա իր Սահմանադրական իրավունքն է և կարող է ցանկացած բան ցանկանալ։

Նա նշել է, որ ակնհայտ է մի բան՝ Ռոբերտ Քոչարյանը տարիներ առաջ հայտարարելով, որ ինքը երիտասարդ թոշակառու չի դառնալու՝ հավանաբար ակնկալում էր, որ քաղաքականությունից չի խուսափելու.

-Ճիշտն ասած՝ քաղաքականության մեջ քաղաքականությամբ զբաղվում են հետևյալ կերպ՝ լինում են այս կամ այն քաղաքական հոսանքում, այս կամ այն քաղաքական ուժի մեջ և հրապարակային քաղաքական գործունեություն են ծավալում։ Եթե մեկը ծավալում է քաղաքական գործունեություն, բայց չի հայտարարված՝ նույնիսկ որտե՞ղ է ինքը, ո՞ւմ է ներկայացնում, ո՞ւմ անունից է հանդես գալիս, ի՞նչ շրջանակներ է ներկայացնում, սովորաբար նման մարդկանց վերաբերյալ օգտագործում են բառեր, որոնք ցանկալի չէ օգտագործեմ, որովհետև դա քաղաքականության հետ կապ չունի. դա բանսարկության հետ առնչություն ունի, որովհետև բանսարկուներն են, որ տակից զբաղվում են ինչ-որ բանով ու չեն հայտարարում։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը, միգուցե ակնարկել է, որ Քոչարյանը բանսարկո՞ւ է,- ասել է Արարատ Զուրաբյանը։

Նա նշել է նաև, որ ոչինչ բացառել հնարավոր չէ, և հնարավոր չէ բացառել նաև, որ գուցե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դաշնակիցներ են։

   7or.am

Այս խորագրի վերջին նյութերը