Վրեժխնդիր լինելու նպատակով դանակահարել է նախկին ընկերուհու զուգակցին
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի՝ 55-ամյա բնակչի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 51-ամյա համաքաղաքացուն:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Այսպես, Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1968 թվականին, տեղեկացել է, որ իր՝ ազատազրկման ձեւով պատիժը կրելու ընթացքում համաքաղաքացի տղամարդը՝ ծնված 1964 թվականին, մտերիմ հարաբերություններ է հաստատել իր ընկերուհու հետ: Պատժի կրումից հետո վերադառնալով՝ 55-ամյա տղամարդուն հորդորել է հեռու մնալ ընկերուհուց:
Պարզաբանումներ ստանալու համար՝ 51-ամյա տղամարդը զանգահարել է ընկերուհուն, ով հրաժարվել է հանդիպել նրա հետ, իսկ տուժողը, զայրանալով պարբերական զանգերից, հեռախոսով հայհոյելով՝ պահանջել է այլեւս չզանգել:
Արդյունքում՝ իր հասցեին հնչեցված հայհոյանքներից վիրավորված եւ վրեժխնդիր լինելու նպատակով 51-ամյա տղամարդը գնացել է նախկին ընկերուհու բնակարան եւ, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել 55-ամյա տղամարդուն՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս ու դիմել փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վանաձոր քաղաքի՝ 1968թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: