Աշխարհ

10.07.2019 11:30


Ծեծկռտուքի ժամանակ Սահակաշվիլին կոտրել է թոշակառուի ձեռքը

Ծեծկռտուքի ժամանակ Սահակաշվիլին կոտրել է թոշակառուի ձեռքը

Օդեսսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Օդեսսայում դատարանի շենքի մոտ ծեծկռտուքի ժամանակ կոտրել է տարեց կնոջ ձեռքը: Այս մասին հայտնում է տեղական Odessit.ua պորտալը:

Պարբերականի տեղեկություններով՝ Սահակաշվիլին իր կողմնակիցների հետ դատարանի շենքի մոտ նստացույց էր կազմակերպել, որտեղ հրապարակվում էր քաղաքապետ Գենադի Տրուխանովի կողմից «Կրայան» գործարանի ապօրինի գնման գործով դատավճիռը:

Ակցիայի ժամանակ նախկին նահանգապետը ծեծկռտուք է սկսել իր ընդդիմախոսների եւ քաղաքապետի թիկնապահների հետ՝ հարվածելով տարեց կնոջը: Դրա հետեւանքով, ինչպես պնդում է Odessit.ua-ն, թոշակառուն ընկել է եւ կոտրել ձեռքը, որից հետո նրան հոսպիտալացրել են:

Ուկրաինական «24 ալիքը» եւս հայտնում է դատարանի շենքի մոտ Սահակաշվիլու մասնակցությամբ ծեծկռտուքի մասին, սակայն տուժած թոշակառուի վերաբերյալ ոչինչ չի ասվել: Օդեսսայի Timer պարբերականն իր հերթին նշում է, որ տարեց կինը ձեռքի վնասվածք է ստացել, սակայն այս միջադեպն անմիջականորեն Սահակաշվիլու հետ չի կապում:

2015 թվականի գարնանը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սահակաշվիլուն քաղաքացիություն էր տրամադրել եւ նշանակել Օդեսայի մարզի նահանգապետ, բայց արդեն 2016-ի նոյեմբերին նրան հեռացրել էր այն պատճառով, որ մարզի տնտեսական ցուցանիշները վատթարացել էին:

2017-ի հուլիսի վերջին Պորոշենկոն Սահակաշվիլուն զրկել էր ուկրաինական քաղաքացիությունից, բայց աշնանը նախկին նահանգապետը Ուկրաինա էր ներխուժել Լեհաստանի սահմանին սահմանապահների շարասյան միջով: Նա Ուկրաինայում որոշ ժամանակ ակտիվորեն մասնակցել էր բողոքի ցույցերի, մինչեւ 2018-ի փետրվարին նրան արտաքսել են հետ՝ Լեհաստան:

Վլադիմիր Զելենսկին մայիսի 28-ին վերականգնել է Սահակաշվիլու քաղաքացիությունը, եւ քաղաքական գործիչը հաջորդ օրը Ուկրաինա է վերադարձել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը