Քաղաքական

10.07.2019 13:25


ՍԴ-ն Քոչարյանի և մյուսների գործով որոշում է կայացրել. ՍԴ դատավոր

ՍԴ-ն Քոչարյանի և մյուսների գործով որոշում է կայացրել. ՍԴ դատավոր

Բարձր դատարանն արդեն որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումի նախնական ուսումնասիրման վերաբերյալ, որն էլ կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում այսօր, «Ազատության»-ը փոխանցեց Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը։

«Ազատության» հարցին, թե ի՞նչ է որոշել ՍԴ-ն, դատավոր Ալվինա Գյուլումյանը չմանրամասնեց։

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կասեցրել էր քրեական գործի վարույթն ու այն ուղարկել սահմանադրական դատարան։

Գրիգորյանը Բարձր դատարանից խնդրել էր որոշել Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։

Սահմանադրական դատարանը հունիսի 11-ին հաղորդել էր, որ առաջին ատյանի դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ երկարաձգվել է մինչև 2019 թվականի հուլիսի 9-ը՝ «լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով»:

Երեկ լրացել էր որոշում կայացնելու ժամկետը, բայց մինչև այս պահը հայտնի չէ, թե ի՞նչ է որոշել Բարձր դատարանը՝ վարույթ ընդունե՞լ դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը, թե՞՝ ոչ։

Այս խորագրի վերջին նյութերը