«Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են». Ավինյան
«Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանի փոխանցմամբ՝ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։
«Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի», - գրել է փոխվարչապետը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է, և մինչեւ հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը՝ մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի: Ուղևորներին տարհանել են։
Բազմաթիվ քաղաքացիներից էլ ահազանգեր են ստացվել, որ քաղաքի տարբեր հատվածներում հոսանքի տատանումներից շարքից դուրս են եկել էլեկտրական սարքերը, այդ թվում՝ համակարգիչները: