ՀՀՇ վարչության նախագահ. «Սերժ Սարգսյանն իր առջև դրած խնդիրը լուծել է»
-Սերժ Սարգսյանն իր առջև դրած խնդիրը, կարծում եմ (իմ գնահատականն է սա), լուծել է։ Այսինքն, նա ունեցել է խոցելի լեգիտիմության խնդիր, որը ենթադրում էր, որ միջազգային հանրության կողմից Հայաստանի վրա ճնշումներ կլինեին այս կամ այն հարցի վերաբերյալ, մասնավորապես քաղաքական բանտարկյալների առկայության հետ կապված, խեղաթյուրված ընտրական համակարգի, մամուլի ազատության և այլն, և այլն,- «Հայացք» ակումբում ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը։
Նրա կարծիքով ակնհայտ է նաև, որ Սերժ Սարգսյանը գտնում էր, որ պետք է մի բան տա աշխարհին, որ կարողանա պահպանել իր աթոռը։ Նա գնաց որոշակի քայլերի, որոնք ունեցան հաջողություն, և չեղավ միջազգային այն ակտիվ հարձակումը Հայաստանի վրա, որ կլիներ մեկ այլ պարագայում։
-Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը, ինչպես և ցանկացած մարդ, ով ապրում է Հայաստանում, պատասխանատվություն է կրում Հայաստանի համար, մտածում է, որ վատ չէր՝ լինի հայ-թուրքական հարաբերություններ հաստատվեին, և նաև մտածում է, որ, ինչո՞ւ չէ, եթե հնարավոր է ԼՂ-ում ինչ-որ բան չզիջել, ապա կարելի է փորձել և չզիջել։ Նման քաղաքականություն էր վարում Ռոբերտ Քոչարյանը։ Նա իր առջև այլ խնդիր է դրել, բայց այսօր այլ իրողություն է, և այսօր այդ խնդիրն իր համար կարող է կորցնել այդ կարևորությունը, և Սերժ Սարգսյանն իրեն որոշակիորեն ավելի ազատ զգալով՝ կամաց փորձելու է այս գործընթացից (թե՛ հայ-թուրքական, թե՛ մասնավորապես ղարաբաղյան) դուրս գալ,- ընդգծել է Արարատ Զուրաբյանը։

7or.am