«Ատոմակայանի ներքին անվտանգությունն ապահովել ենք մեր գեներատորներից ստացված էլեկտրաէներգիայով»․ Մեծամորի ատոմակայանի տնօրեն
Մեծամորի ատոմակայանը հունիսի 1-ից չի աշխատում, վերանորոգման և վերաբեռնավորման գործընթաց է սկսվել:Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ատոմակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը՝ անդրադառնալով Հրազդանի ՀԷՑ-ում և Երևան ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարների հետևանքներին՝ ատոմակայանի վրա:
«Էներգահամակարգից մենք դեռ սպառիչ էլեկտրաէներգիա ենք ստանում: Այո, էներգահամակարգում խնդիրներ առաջացել են, և ճիշտ կլինի, որ դրա վերաբերյալ հարցերին մյուս ձեռնարկությունները պատասխանեն»,- ասաց նա:
Խոսելով վթարի արդյունքում ատոմակայանում ստեղծված իրավիճակի մասին՝ նա նշեց, որ իրենք ունեն ներքին դիզել գեներատորային կայան, և լարման տատանումների սկզբից ի վեր անցել են լարման գեներատորների սնուցմանը:
«Այսինքն՝ մեր ներքին անվտանգությունն ապահովել ենք մեր գեներատորներից ստացված էլեկտրաէներգիայով: Մենք որևէ խնդիր չենք ունեցել»,- ասաց Մովսես Վարդանյանը:
Նրա խոսքով՝ հիմա ատոմակայանի էներգահամակարգում լարումը վերականգնված է:
Հիշեցնենք, որ Երևանի տարբեր վայրերում հուլիսի 10-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, էլեկտրականության տատանումներ են գրանցվել: Ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ օպերատիվ խմբերն աշխատում են մարդկանց զանգվածային կուտակում ունեցող վայրերում, հատկապես մետրոյում:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Հայաստանում առկա է էներգետիկ համակարգի վթար: Հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ:
«Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»,- նշել է ՀՀ փոխվարչապետը:
«Ատոմակայանի ներքին անվտանգությունն ապահովել ենք մեր գեներատորներից ստացված էլեկտրաէներգիայով»․ Մեծամորի ատոմակայանի տնօրեն
Մեծամորի ատոմակայանը հունիսի 1-ից չի աշխատում, վերանորոգման և վերաբեռնավորման գործընթաց է սկսվել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ատոմակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը՝ անդրադառնալով Հրազդանի ՀԷՑ-ում և Երևան ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարների հետևանքներին՝ ատոմակայանի վրա: