Աշխարհ

10.07.2019 18:39


«Նա խելացի է ու հրաշալի». Տիգրան Քեոսայանի նախկին կինը բացատրել է՝ ինչպես է ընկերացել Մարգարիտա Սիմոնյանի հետ

«Նա խելացի է ու հրաշալի». Տիգրան Քեոսայանի նախկին կինը բացատրել է՝ ինչպես է ընկերացել Մարգարիտա Սիմոնյանի հետ

Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի նախկին կինը՝ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան, կիսվել է գաղտնիքով՝ ինչպես է իրեն հաջողվել ընկերանալ նախկին ամուսնու ներկայիս կնոջ՝ Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ, գրում է woman.ru-ն:

48-ամյա դերասանուհու և Տիգրան Քեոսայանի համատեղ կյանքը տևել է 20 տարի: 2014 թվականին զույգն անսպասելիորեն հայտնել է բաժանության մասին: Դրանից հետո պարզվել է, որ Քեոսայանը սիրային կապի մեջ է Մարգարիտա Սիմոնյանի հետ, որն այդ ժամանակ հղի է եղել Քեոսայանից: Զարմանալի կերպով ամուսիններին հաջողվել է առանց սկանդալների բաժանվել, նույնիսկ հրաշալի հարաբերություններ պահպանել: Խմելնիցկայան իր նախկին ամուսնու սիրելիի հետ ծանոթացել է տարիներ առաջ՝ կրտսեր դստեր՝ Քսենիայի ծննդյան արարողության ժամանակ:

Եռյակն անգամ աշխատել է միասին՝ «Դերասանուհին» սերիալի ստեղծման ժամանակ. Քեոսայանը նախագծի ռեժիսորն էր, Սիմոնյանը՝ սցենարիստը, իսկ Ալյոնան՝ գլխավոր դերակատարուհին: Սա զարմացնում է եռյակի երկրպագուներին, և բոլորը հետաքրքրվում են՝ ինչպես է նրանց հաջողվում նման լավ հարաբերություններ պահպանել:

Դերասանուհին որոշել է պատասխանել այդ հարցին Instagram սոցցանցում:

«Շատ հանգիստ: Նա խելացի է ու հրաշալի»,- գրել է Խմելնիցկայան:

Նշենք, որ դերասանուհին անգամ 39-ամյա Սիմոնյանին իր ազգականն է անվանել: Այս տարի Խմելնիցկայան անգամ այցելել է Սիմոնյանի ծննդյան տոնակատարությանը, տեսանյութ հրապարակել սոցցանցում և մակագրել՝ «Ես ուրախ եմ, որ քեզ ունեմ»:

Նշենք, որ Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը սպասում են 3-րդ երեխայի ծննդյանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը