Աշխարհ

10.07.2019 21:52


ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Եգիպտոսը Կիպրոսի հարցով զգուշացում են արել Թուրքիային

ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Եգիպտոսը Կիպրոսի հարցով զգուշացում են արել Թուրքիային

Ֆրանսիան և Եգիպտոսը խիստ են արձագանքել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից կատարվող հորատման աշխատանքներին։ Եգիպտոսի արտգործնախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Թուրքիան շարունակում է միակողմանի որոշումներ կայացնել, որոնք կարող են լարվածություն առաջացնել Միջերկրական ծովի արևելքում։ Կահիրեն մտահոգված է Թուրքիայի՝ Կիպրոսի մոտակայքում երկրաբանական աշխատանքներ կատարելու մտադրությունից»։

Եգիպտոսը նաև կոչ է արել Անկարային զերծ մնալ իրավիճակը բարդացնող քայլերից և հարգել միջազգային իրավունքի նորմերը։

Գրեթե միաժամանակ նմանատիպ հայտարարություն է արել նաև Ֆրանսիայի արտգործնախարարությունը։ Ֆրանսիայի արտաքին գործնախարարը համերաշխություն է հայտնել Կիպրոսին՝ շեշտելով վերջինիս ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը։

«Կոչ ենք անում Թուրքիային զերծ մնալ կայունությանը սպառնացող ամեն տեսակ քայլերից»:

Թուրքիայի գործողությունները Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում դատապարտող հայտարարությամբ հանդես է եկել նաև ԱՄՆ-ն։ Պետքարտուղության խոսնակ Մորգան Օրթագուսը պահանջել է Թուրքիայից դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի ջրերում։

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Թուրքիայի գործողությունը դատապարտել էր նաև Եվրամիությունը։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը