Լրահոս

10.07.2019 18:13


Այսօր «Զվարթնոց» օդանավակայանը ևս մոտ կես ժամով հոսանքազրկվել էր

Այսօր «Զվարթնոց» օդանավակայանը ևս մոտ կես ժամով հոսանքազրկվել էր

«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունը էլեկտրաէներգիայի մատակարարման տատանումների վերաբերյալ հայտարարություն է տարածել:

««Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այսօր մոտ կես ժամով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկվել էր: Սակայն, ի շնորհիվ ավտոնոմ էլեկտրոսնուցման աղբյուրների, օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել, չվերթերն իրականացվել են ժամանակին: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը տեխնիկապես պաշտպանված է նման դեպքերից»,-նշված է հայտարարությունում:

Այս խորագրի վերջին նյութերը