Լրահոս

11.07.2019 10:15


Զոդի կամրջի ողբերգական վթարից տուժած 20-ամյա աղջիկը մահացել է (լուսանկար)

Զոդի կամրջի ողբերգական վթարից տուժած 20-ամյա աղջիկը մահացել է (լուսանկար)

Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն տեղափոխված Երասխ գյուղի բնակիչ, 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը մահացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը՝ նշելով, որ նրա ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Զոդի կամրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով մահացել է 6 հոգի, 13 քաղաքացի հոսպիտալացվել էր։

Այս խորագրի վերջին նյութերը