Լրահոս

11.07.2019 11:05


«911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ճնճղուկի ձագն ընկել է իր բնից

«911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ճնճղուկի ձագն ընկել է իր բնից

Հուլիսի 10-ին՝ ժամը 20:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ճնճղուկի ձագն ընկել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 48/3 շենքի 2-րդ և 3-րդ հարկերի միջնամասում գտնվող իր բնից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ճնճղուկի ձագին տեղավորել են 2-րդ և 3-րդ հարկերի բնակարանների պատշգամբների միջնամասում գտնվող բնի մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը