Լրահոս

11.07.2019 15:15


Արտակարգ դեպք Երևանում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ

Արտակարգ դեպք Երևանում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ՝ հրազենային մի քանի վնասվածքներով։ Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։ Հիվանդանոց է ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։

Ոստիկանները պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաև՝ ով կամ ովքեր և որտեղից են նրան տեղափոխել հիվանդանոց։ Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից է։

Այս խորագրի վերջին նյութերը