Ինչպես տեղեկացնում է «TRT»-ը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում մասնակցել է Ջորջ Մեյսոնի անվան համալսարանում տեղի ունեցած Ալի Վուրալի անվան գլոբալ հետազոտությունների կենտրոնի բացմանը և իր ելույթում անդրադարձել է 1915թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը։
-Մենք դեմ ենք հանդես գալիս պատմության մեջ տեղ գտած իրադարձությունների քաղաքականացմանը։ Պատմական իրադարձություններին այլ երկրների խորհրդարաններում գնահատականներ տալը ոչ մեկին օգուտ չի բերի,-ընդգծել է նա։
Էրդողանի խոսքերով՝ իրենք հավատում են, որ պայծառ ապագա կարելի է ստեղծել միայն սիրով ու խաղաղությամբ, այլ ոչ թե ատելությամբ։
-Մենք դեմ ենք պատմության մեջ տեղ գտած տխուր իրադարձությունների քաղաքականացմանն ու անիրական հարաբերություններին։ Այսօր ոչ ոք դրա իրավունքը չունի։ Մենք դեմ ենք աչառու և չհիմնավորված գնահատականներին։ Մենք մերժում ենք, թե 1915թ. տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն են և չենք ընդունում խորհրդարանների միակողմանի և անիրավ որոշումները։ Դրա համար գոյություն ունեն արխիվներ, պատմական փաստաթղթեր։ Խորհրդարանն այն տեղը չէ, որտեղ պետք է քննարկեն կամ դատապարտեն պատմությունը։ Ոչ մեկին խորհրդարանների գնահատականները օգուտ չեն բերի։ Խորհրդարաններում ընդունված որոշումները Հայաստանին էլ ձեռնտու չեն։ Ուզում եմ դա բաց ընդգծել։ Հույս ունեմ, որ նրանք, ովքեր քվեարկում են երկրների խորհրդարաններում՝ միևնույն ժամանակ աղավաղելով պատմությունը, կարճ ժամանակում հսականում են, թե ինչպիսի վնաս են հասցնում այն ջանքերին, որոնք տարվում են խաղաղության հաստատման և երկխոսության ուղղությամբ,-ընդգծել է Էրդողանը։
Էրդողանը խոսել է Ցեղասպանության մասին