Լրահոս

13.04.2010 10:44


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Չինաստանի խորհրդարանական պատվիրակության հետ

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի Հայաստան-Չինաստան բարեկամության խմբի պատվիրակությանը:

Տկն. Ղազինյանը, ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, կարեւորեց Հայաստանի եւ Չինաստանի խորհրդարանների միջեւ համագործակցությունը, որը, նրա բնորոշմամբ, մեծապես նպաստում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակությամբ նշեցին հայ-չինական համագործակցության դինամիկ զարգացումը: Կարեւորվեց երկկողմ բարձրաստիճան պատվիրակությունների այցերի կազմակերպումը, քննարկվեցին երկկողմ հարաբերություններին, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանը, «Շանհայ էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսին, «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության շինարարության ավարտին եւ գործարկմանը, ինչպես նաեւ' մշակույթի եւ կրթության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը