Լրահոս

13.04.2010 10:52


Աբիև. «ԼՂ հակամարտության կարգավորման ձգձգումը լարվածություն է առաջացնում»

Աբիև. «ԼՂ հակամարտության կարգավորման ձգձգումը լարվածություն է առաջացնում»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ձգձգումը տարածաշրջանում լարվածություն է առաջացնում։

Ինչպես «Bakililar.AZ»-ին հաղորդել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, նախարար Սաֆար Աբիևը Բաքվում հանդիպել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։ Կողմերը երկկողմ համագործակցության հարցեր են քննարկել։ Ադրբեջանցի նախարարը հյուրերին տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության և տարածաշրջանի իրավիճակի մասին։ Պաշտպանության նախարարը նշել է, որ Ադրբեջանը երբեք չի կարող համակերպվել իր տարածքների «օկուպացիայի» հետ, և դա Հայաստանը պետք է հասկանա։

 

Այս խորագրի վերջին նյութերը