Լրահոս

13.04.2010 11:09


Իրանի նախագահը բնակիչներին զգուշացրել է ուժեղ երկրաշարժի մասին

Իրանի նախագահը բնակիչներին զգուշացրել է ուժեղ երկրաշարժի մասին

Իրանի նախագահը մայրաքաղաքի բնակիչներին զգուշացրել է ուժեղ երկրաշարժի մասին։

Նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ մայրաքաղաքի առնվազն 5 մլն բնակիչ պետք է տեղափոխվի, քանի որ մոտ ժամանակներս քաղաքը կարող է վնասվել ուժեղ երկրաշարժերից։

Մասնագետները զգուշացնում են, որ հնարավոր է՝ 100.000-ավոր մարդիկ զոհվեն։

-Մենք չենք կարող մարդկանց ստիպել, որ քաղաքից հեռանան, սակայն պատրաստություններ պետք է տեսնել։ Առնվազն 5 մլն մարդ պետք է հեռանա Թեհրանից, որպեսզի այն այնքան մարդաշատ չլինի, և երկրաշարժի դեպքում ավելի հեշտ լինի կառավարել,-նախագահի խոսքերը մեջբերել է «Mehr» գործակալությունը։

Ահմադինեջադը հայտարարել է, որ կառավարությունը կարող է հող և վարկեր տրամադրել Թեհրանից մարդկանց տեղափոխությունը խրախուսելու համար։

-Մենք չենք կարող կանխատեսել, թե երբ տեղի կունենա երկրաշարժը, բայց եթե այն տեղի ունենա, մենք ինչպե՞ս կարող ենք կառավարել 13,8 մլն մարդու,-հարց է հնչեցրել նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը