Լրահոս

13.04.2010 11:11


Տիգրան Սարգսյանն «Արցախ հէկ»–ի բաժնետեր է

Տիգրան Սարգսյանն «Արցախ հէկ»–ի բաժնետեր է

Ապրիլի 11-ին ԼՂՀ բարձրաստիճան ղեկավարության և Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ շահագործման հանձնվեց «Արցախ հէկ» ընկերության «Թրղե-1» հէկ-ը։ «Կապիտալ» օրաթերթը տեղեկացնում է, որ ներդրումների շնորհիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երեք տարի անց կկարողանա ոչ միայն բավարարել էլեկտրաէներգիայի սեփական պահանջարկը, այլ նաև արտահանում իրականացնել։ Հենց այդ ներդրումների շարունակականությունն ապահովելու համար էլ «Արցախ հէկ»-ը բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման է պատրաստվում։ Պարզվում է, որ բաժնետերերից մեկն էլ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն է, ով ունի «Արցախ հէկ» 5 մլն դրամի բաժնետոմսեր։ Նա նշել է, որ շահաբաժին ստանալուց հետո անպայման լրացուցիչ բաժնետոմսեր կգնի։

 

Այս խորագրի վերջին նյութերը