Լրահոս

13.07.2019 10:30


Հորդառատ անձրևից Ալավերդի քաղաքի ջրահեռացման համակարգը խափանվել է

Հորդառատ անձրևից Ալավերդի քաղաքի ջրահեռացման համակարգը խափանվել է

Հուլիսի 12-ին՝ ժամը 17:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ տեղացած հորդառատ անձրևից Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ջրահեռացման համակարգը խափանվել է, ինչից ջրալցվել է Թումանյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկը (մոտ 180 խմ), ավտոճանապարհը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են մոտ 150 խմ անձրևաջուր:

Այս խորագրի վերջին նյութերը