Լրահոս

13.07.2019 10:40


Քարաթափում Մյասնիկյան պողոտայում

Քարաթափում Մյասնիկյան պողոտայում

Հուլիսի 12-ին՝ ժամը 18:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 38/4 հասցեի մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում․ քարերը (մոտ 10 քար) թափվել են ճանապարհի երթևեկելի հատված։

Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են 2 քար և սահմանազատել տարածքը։

Այս խորագրի վերջին նյութերը