Լրահոս

13.07.2019 10:50


Ծառը կոտրվել և ընկել է անցորդների վրա. տուժածներից մեկը 5–ամյա երեխա է

Ծառը կոտրվել և ընկել է անցորդների վրա. տուժածներից մեկը 5–ամյա երեխա է

Հուլիսի 12-ին՝ ժամը 21:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացիների վրա. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է անցորդների (Կ.Կ., ծնված 2014 թ. և Գ.Ս., ծնված 1985 թ.) վրա, ովքեր հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը