Լրահոս

13.04.2010 11:41


Հեղեղումներ Կոտայքում

Նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում ահազանգեր են ստացվել, որ Կոտայքի մարզում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով Սոլակ գյուղի սելավատարում եւ Քաղսի գյուղի միջով անցնող ջրանցքում ջրի մակարդակը բարձրացել է, եւ ջուրը լցվում է մոտակա բնակելի տները:

Դեպքի վայրեր է մեկնել մարզային փրկարարական վարչության ղեկավար կազմը:

Տեղում պարզվել է, որ հեղեղումից գոյացած ջրերը լցվել են Սոլակ գյուղի 4 եւ Քաղսի գյուղի 20 տները:

Սոլակի բնակիչների ուժերով մաքրվել է սելավատարի հունը, ջրի հոսքը դեպի տները' դադարեցվել:

Վնասների չափերը ճշտելու համար ստեղծվել է հանձնաժողով:

Այս խորագրի վերջին նյութերը