Լրահոս

13.04.2010 11:42


ՀՀԿ պատգամավոր. «Նախագահը առավոտյան մեկ խոսք չի ասում, իսկ երեկոյան մեկ այլ»

ՀՀԿ պատգամավոր. «Նախագահը առավոտյան մեկ խոսք չի ասում, իսկ երեկոյան մեկ այլ»

Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն արդեն իսկ դրական և ողջունելի է համարում ինքնին փաստը, որ կայացել է ՀՀ նախագահի այցն ԱՄՆ՝ այդ երկրի նախագահ Բարաք Օբամայի հրավերով, հատկապես միջազգային գլոբալ գործընթացների մեջ Հայաստանի դերի տեսանկյունից։

Իսկ թե ապրիլի 24-ին Բ. Օբաման կարտասանի՞ ցեղասպանություն բառը, թե ոչ՝ ՀՀԿ պատգամավորի համար էական կամ կարևր չէ. նրա համար այս այցի շրջանակներում կարևորը նախագահ Սարգսյանի խոսքն էր Վուդրո Վիլսոնի գերեզմանին։

-Եթե մենք Վուդրո Վիլսոնի գերեզմանին այցելությունից հետո նախագահ Սարգսյանի խոսքը վեր ենք լուծում, ապա դա հզոր երկրի հզոր նախագահի ելույթ էր, նաև ներքին վստահության ելույթ, որն ուղղված էր նրան, որ ամբողջ աշխարհի հայերի հետ նախապայմանների լեզվով չի կարելի խոսել, և թույլ չենք տա, որ խոսեն,-այսօր «7օր»-ին ասել է Հ. Սահակյանը։

Օբամա-Սարգսյան հանդիպումից հետո էլ մի շարք լրատվամիջոցներ գրել էին, թե ԱՄՆ նախագահը Սերժ Սարգսյանին գովել է։

-Ես չեմ կարող ասել՝ Օբաման ինչի՞ համար է գովացել, բայց կարող եմ ենթադրել, որ հատկապես Թուրքիա-Հայաստան մերձեցման գործընթացի ժամանակ հայկական կողմն իրեն պահեց հայ ասպետին վայել, այսինքն եղավ իր խոսքի տերը,-նշել է նա,-տեր կանգնեց իր բոլոր խոստումներին և այն բոլոր քայլերին, որոնք նախապես պայմանավորված էին կամ գոնե ենթադրվում էր, որ պետք է  հայակական կողմը կատարեր։ Հենց դա էր պատճառը, որ որպես միջազգային հարաբերության առանձին սուբյեկտ է, որ հուսալի գործընկեր է, հուսալի նախագահ է, ով առավոտյան մեկ խոսք չի ասում, իսկ երեկոյան մեկ այլ խոսք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը