Քաղաքական

13.07.2019 14:30


Ամուլսարի տարածքում քննչական գործողություններին խոչընդոտելու համար քաղաքացիներ են բերման ենթարկվել

Ամուլսարի տարածքում քննչական գործողություններին խոչընդոտելու համար քաղաքացիներ են բերման ենթարկվել

Ամուլսարի տարածքում քննչական գործողությունների իրականացմանը խոչընդոտելու պատճառով քաղաքացիներ են բերման ենթարկվել:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Այդ տարածքում պետք է իրականացվեին քննչական գործողություններ: Տարածքում հավաքված անձինք խոչընդոտել են մի շարք գործողությունների իրականացմանը, ինչի համար կան բաժին բերված քաղաքացիներ»,-ասաց Էդգար Ջանոյանը:

***

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում հուլիսի 13-ին քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ Քննչական կոմիտեից, քաղաքացիներն արգելում են խմբի մուտքը հանքի տարածք:

«Փորձաքննության կատարումը հնարավոր դարձնելու համար նախաքննական մարմինը դիմել է ոստիկանությանը՝ ապահովել խմբի անարգել մուտքը հանքի տարածք»,-փոխանցեցին կոմիտեից:

Այս խորագրի վերջին նյութերը