Լրահոս

13.04.2010 12:22


Գալուստ Սահակյան. «Դրանք ջրիկ հայտարարություններ են»

Գալուստ Սահակյան. «Դրանք ջրիկ հայտարարություններ են»

Արձագանքելով մամուլի այն տեղեկատվություններին, թե Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գովաբանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է, որ դրանք ջրիկ հայտարարություններ են, բամբասանքներ և սադրանքներ, որտեղ որևէ տեղեկատվություն չկա.

-Գնահատականները պետք է ոչ թե այդ տեսանկյունից դիտարկել, այլ նրանով, որ Սերժ Սարգսյանը և Հայաստանը մասնակցեցին պատմական այդպիսի խոշոր իրադարձության, որ 44 երկրների մեջ Հայաստանն առաջին անգամ մասնակից դարձավ աշխարհին հուզող խնդիրների որոշման ամբողջ ընթացքին։ Սա է գնահատականը։ Երկրի նախագահը նորից վերահաստատեց այն կարծիքը, որ որևէ մեկը մեզ չի կարող թելադրել և նախապայմաններ դնել մեր ազգի առջև ծառացած խնդիրների լուծման ճանապարհին։ Մնացածը շատ թույլ, ոչ քաղաքական մտածողության հետևանքներ են,-«7օր»-ին ասել է Գալուստ Սահակյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը