«Նոր» Հայաստանի հին դեմքը. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)
2018–ի ապրիլյան հեղափոխությունից/իշխանափոխությունից հետո վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք այլևս ապրում ենք նոր Հայաստանում։ Դա, անշո՛ւշ, նրա թիվ մեկ սուտն էր։
Նոր Հայաստանը ենթադրում է նոր խաղի կանոններ, նոր ծրագրեր, նոր բարքեր, նոր դեմքեր։ Այդ ամենը չկա կամ գրեթե չկա։ Փոխարենն ունենք ոչ թե հին, այլ հնագույն Հայաստանի վերակենդանացում։ Ավելի կոնկրետ՝ ՀՀՇ–ի ռեինկարնացիա և լևոնանիկոլական իշխանության ձևավորում։ Ասել է թե՝ Նիկոլը վերադարձել է ակունքներին։
«Նոր» Հայաստանի դեմքը դարձել է տխրահռչակ Գագիկ Ջհանգիրյանը, ով հարկատուներիս փողերով պահվող Հանրային հեռուստատեսությունից դուրս չի գալիս։ Իսկ եթե գալիս է, ապա նիկոլամետ «1in.am»–ում կամ «Ազատություն»–ում հայտնվելու համար։
1995–ին կեղծված ընտրությունների ու սահմանադրական հանրաքվեի մեջ մեծագույն ջանք ներդրած Ջհանգիրյանը դարձել է «նոր» Հայաստանի հին դեմքը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության դատաիրավական ոլորտի «բարեփոխումների» եթերային խորհրդանիշը։
ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանի փաստաբանը Ջհանգիրյանն է, ինչը նշանակում է, որ Փաշինյանը վերադարձել է «հայրական տուն» և լևոնական շրջանակներից է կադրային ընտրություն կատարում։ Եվ դա բնական է։ Քանզի, բացի մի քանի քայլարած անմեղսունակից, Վահեի հակասահմանադրական հայտարարությունը որևէ մեկն անգամ իշխանական թիմից չպաշտպանեց։ Տակը մնացին լևոնականները, որոնց համար ոչ պակաս կարևոր է դարձել Փաշինյանի աթոռի պաշտպանությունը և դատական իշխանության սեփականաշնորհումը, քանզի հասկանում են, որ «ժողովրդի» վարչապետի հեռացումից հետո իրենց, 1998–ի պես, չի հաջողվելու խուսափել պատասխանատվությունից։ Այս անգամ լինելու է և՛ քաղաքական, և՛ իրավական գնահատական։
Փաշինյանի քաղաքական հայրերը, այդ թվում՝ օրինականության ջատագով դարձած Ջհանգիրյանը պետք է պատասխան տան 1995 և 1996 թվականների ընտրությունների կեղծման թեմաներով, պատասխան տան 2008թ. մարտի 1–ի սադրանքների ու 10 զոհերի համար, պետք է բացատրություն տան, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ ՍՍՀՄ փլուզումից հետո 1991–ին ժառանգություն ստացած մոտ 30 միլիարդ դոլարի ՀՆԱ–ից 1998–ին թողել էին մոտ 2 միլիարդ դոլարի ՀՆԱ, այսինքն՝ տնտեսության ծավալները նվազել էին 15 անգամ և որքա՞նն էր այդ նվազման մեջ բուն թալանի հետևանք։
Մի խոսքով, իրական նոր Հայաստանում ջհանգիրյանները չպետք է եթերային աստղ դառնան, այլ լրիվ ուրիշ հիմնարկում պետք է պատմեն, թե ինչ ապօրինություններ են թույլ տվել հնագույն Հայաստանում։
Ի դեպ, ոչ վաղ անցյալում Փաշինյանն ու Ջհանգիրյանը միմյանց մեղադրում էին անգրագետ և նախորդ իշխանությունների հաճախորդը լինելու մեջ։ Փաշինյանը Ջհանգիրյանին էր կծմծում, իսկ Ջհանգիրյանը որպես ՀԱԿ խմբակցության անդամ ցուցադրաբար լքում էր դահլիճը Նիկոլի խոսքի ժամանակ։ Հիմա սրանք նույն նավակի մեջ են հայտնվել։

Հայկ Ուսունց