Լրահոս

14.07.2019 18:40


Հրազենային վնասվածքներով Գորիսի հիվանդանոց են տեղափոխվել 29-ամյա և 24-ամյա եղբայրներ

Հրազենային վնասվածքներով Գորիսի հիվանդանոց են տեղափոխվել 29-ամյա և 24-ամյա եղբայրներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 13-ին, կրակոցներ են տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Խնձորեսկ գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Աշոտ Ավանյանը, ով հիվանդանոց է ընդունվել «որովայնի շոշափող հրազենային վիրավորում, աջ բազկի և ձախ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորում» ախտորոշմամբ և 24-ամյա Թևոս Ավանյանը, ով հիվանդանոց է ընդունվել «աջ ազդրի կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։

Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ա. և Թ. Ավանյանները եղբայրներ են։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ տալու։

Այս խորագրի վերջին նյութերը