Լրահոս

13.04.2010 13:07


Արման Մելիքյան. «Ես չեմ գտնում, որ այս արձանագրությունները կվավերացվեն մինչև ապրիլի 24–ը»

Արման Մելիքյան. «Ես չեմ գտնում, որ այս արձանագրությունները կվավերացվեն մինչև ապրիլի 24–ը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Վաշինգտոնում կայացած Սարգսյան-Էրդողան հանդիպման մասին՝ Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն ասել է, թե սա հերթական միջանկյալ հանդիպում է, որը կողմերի համար մարտավարական նշանակություն ունի։

-Պարզապես այդ մարտավարական նպատակները իրենց կշռով շատ տարբեր են, և եթե Հայաստանի համար դա միգուցե հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ առավելությունների հասնելու հնարավորություն էր, ապա Թուրքիայի և ԱՄՆ-ի համար նպատակներն ավելի բարձրակարգ են և ավելի գլոբալ։ Թե ինչ նոր իրավիճակ կձևավորվի սրանից հետո, շատ մոտ ապագայում կերևա։ Արդեն մայիսին կարելի է ակնկալել նոր զարգացումներ, ընդ որում՝ առավել հավանական եմ համարում այն, որ թերևս հայ-թուրքական  հարաբերությունների բարելավման գործընթացը կարող  է էապես դանդաղել, և պահանջ առաջանա նոր տարրերի ներմուծման,-նշել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը