Այսօր «Ազդակ» ակումբում ասուլիս էր հրավիրված, որտեղ հյուրը պետք է լիներ Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիչ Աշոտ Մխիթարյանը։ Սակայն ասուլիսը սկսելու պահին վերջինս հրաժարվել է ներկայանալ՝ ասելով, թե իրեն մի աղջիկ է զանգահարել ինչ-որ մամուլի ակումբից ու ասել՝ այդ ինչպես է, որ գնում եք «Ազդակ » ակումբ, իսկ մեզ մոտ՝ ոչ։ Աշոտ Մխիթարյանն էլ որոշել է չներկայանալ ասուլիսին, ու այդ մասին միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչները տեղեկացան միայն «Ազդակ» ակումբում։
Ասուլիսը վարողին այդպես էլ չհաջողվեց Աշոտ Մխիթարյանին համոզել, որ նա ի վերջո հանդիպի լրագրողների հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 19 մեդալով։
Իսկ հավաքված լրագրողները բարձրաձայնում էին, որ ինչպես միշտ՝ մենք հաղթել գիտենք, հաղթանակը պատվով ներկայացնել՝ ոչ։
Հաղթել գիտենք, հաղթանակը ներկայացնել՝ ոչ

7or.am