Լրահոս

13.04.2010 13:30


ԱՄՆ–ը Թուրքիայի վրա ճնշում կգործադրի՞

ԱՄՆ–ը Թուրքիայի վրա ճնշում կգործադրի՞

Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե աշխարհաքաղաքական խաղերի մեջ նոր կարգ ձևավորելու համար հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններն ընդամենը գործքներ են։

-Թուրք-ամերիկյան հարաբերությունների սառեցումը և նրանց հետագա վատթարացումը միանգամայն բնական են և թելադրված են այս նոր աշխարհակարգի ձևավորման պահանջներով։ Այս գործընթացը նոր չի սկսվել՝ 2000թ. սկզբներից է այն ծավալվել և գնալով նոր թափ է առնում։ Կարծում եմ՝ Թուրքիայի ռազմավարական դերն է նվազելու ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ԵՄ-ի համար։ Սա լուրջ մարտահրավեր է մեզ համար, և հայկական հարցն ու հայ-թուրքական հարաբերություների խնդիրը այդ սառեցման գործընթացին նպաստող գործիքներ են,-նշել  է նա։

Ըստ Արման Մելիքյանի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է ճնշում գործադրել և թուրքերին պարտադրել հայ-թուրքական հարբերությունների հաշտեցման գործընթացը տարանջատել ղարաբաղյան հակամարտության կարգավորումից։

-Կարծում եմ, որ ԱՄՆ-ը Թուրքիայի վրա այս կարգի ճնշում գործադրելու է, բայց ուրիշ խնդիր է, թե ո՞րն է դրա նպատակը և ի՞նչը կլինի վերջնարդյունքը,-հավելել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը