Լրահոս

15.07.2019 13:05


Ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան կախվել է ձորակը

Ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան կախվել  է ձորակը

Հուլիսի 14-ին՝ ժամը 11:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան երթևեկելի հատվածից դուրս է եկել և կախվել հարակից ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս են բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը