Հայաստանն ընդգրկվել է աշխարհի «ամենաաղբաշատ» երկրների տասնյակում
Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ աշխարհը խորտակվում է աղբի մեջ, իսկ թափոնների առաջացման տեմպերը միայն արագանում են, գրում է USA Today-ը՝ ներկայացնելով աշխարհում բնակչության մեկ շնչի հաշվով ամենաշատ աղբ արտադրող երկրների վարկանշային ցանկը, որտեղ Հայաստանն ընդգրկվել է առաջին տասնյակում:
Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա ամերիկյան Tempo գործակալության իրականացրած հետազոտության համաձայն՝ Հայաստանն «ամենաաղբաշատ» երկրների ցանկում զբաղեցնում է 6-րդ տեղը:
Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացու տարեկան բաժին է ընկնում 16,3 տոննա թափոն (2017-ին Հայաստանում ընդհանուր առմամբ հաշվվել է ավելի քան 47 մլն տոննա թափոն):
Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ամենաշատ աղբ արտադրող երկրների եռյակում են հայտնվել Կանադան (36 տոննա), Բուլղարիան (26,7 տոննա) և ԱՄՆ-ը (26 տոննա):
Տասնյակում են հայտնվել նա Ֆինլանդիան, Էստոնիան, Շվեդիան, Լյուքսեմբուրգը, Ուկրաինան և Սերբիան:

Աղբյուրը՝ tert.am