Քաղաքական

15.07.2019 15:40


«Ցանկացած պաշտոնյա պետք է զգույշ լինի իր խոսքում». ՄԻՊ

«Ցանկացած պաշտոնյա պետք է զգույշ լինի իր խոսքում». ՄԻՊ

Դատարաններն արգելափակելու մասին վարչապետի կոչից հետո ես անմիջապես հայտարարությամբ հանդես եկա։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 15-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հավելելով, որ ծանոթ է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը։

Նա հիշեցրեց, որ վարչապետի՝ դատարաններն արգելափակելու կոչից հետո ինքը հանդես է եկել կոշտ եւ տեղին արձագանքով։

«Կարծում եմ, որ իմ արձագանքը ճիշտ էր և տեղին: Իմ արձագանքը վերաբերում էր մասնավորապես այն պաշտոնյաներին, ովքեր կոչեր էին անում գնալ ու արգելափակել դատարանների մուտքերը: Սա անթույլատրելի է: Յուրաքանյուր հանրային պաշտոն զվաղեցնող մարդ ունի կոնկրետ կարգավիճակ, ինչը պետք է պահպանվի»:

Թաթոյանը կարևորեց նաև դատարանների անկախության պահպանումը:

Թաթոյանը նաեւ նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը նաեւ անդրադարձել է խորհրդարանին։

ՄԻՊ-ի խոսքերով՝ իշխող խմբակցության ցանկացած ներկայացուցիչ պետք է նկատի ունենա, որ իր կողմից արած ցանկացած հայտարարություն, որն առնչվում է այդ հարցերին, միջազգային կազմակերպությունը կարող է ընկալել որպես կառավարության թաքնված դիրքորոշում. «Դրա համար է նաև, որ ես գտնում եմ՝ այդ առումով պետք է հստակ ունենանք տարանջատում՝ թե՛ իրավասության, թե՛ կարգավիճակների առումով»:

Ըստ Թաթոյանի՝ Վենետիկի հանձնաժողովը խոսում է տոտալ վեթինգից հրաժարվելուց, բայց այդ հարցի հասցեատերը կառավարությունն է. «Ինչ էլ լինի, ցանկացած հարց մենք պետք է դիտարկենք գործող Սահմանադրության եւ օրենքներին համապատասխան, եւ իրավունք չունենք թույլ տալ այնպիսի գործողություն, որը կարող է խախտել Սահմանադրությունը կամ օրենքը, որովհետեւ դա կարող է նաեւ դատական իշխանության դեպքում բացասական ազդեցություն ունենալ երկրի միջազգային վարքի վրա»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը