Էրդողանի հայտարարությունները զայրացնում են Ցեղասպանության բանաձևն ընդունած պառլամենտների պատգամավորներին
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի ուղեկցությամբ ապրիլի 14-ին Հայաստան է ժամանում Սլվակիայի Ազգային Խորհուրդի /ԱԽ/ նախկին նախագահ, ներկայումս ԱԽ-ի Քրիստոնեադեմոկրատական ֆրակցիայի նախագահ Պավոլ Հրուշովսկին, որի նախագահության օրոք 2004թ-ի նոյեմբերի 30-ին Սլովակիայի ԱԽ-ն ընդունեց Հայոց Ցեղասպանության հաստատման բանաձևը:
Օրերս պարոն Գրիգորյանի հետ ունեցած երկխոսության ընթացքում Պավոլ Հրուշովսկին նշել է, որ Թուքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունները զարմացնում և զայրացնում են Ցեղասպանության բանաձևն ընդունած պառլամենտների պատգամավորներին: Ըստ Հրուշովսկու, Թուրքիայի վարչապետն իրավունք չունի մեղադրական կարծիքներ շպրտելու Եվրոպայի անկախ երկրների պառլամենտների հասցեին' Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանությանը քաղաքակականգնահատական տալու հետ կապված: Սլովակիայի ԱԽ-ը, հաստատելով Հայոց ցեղասպանության անառարկելի պատմական փաստը, քննարկել է դրան քաղաքականգնահատականտալուանհրաժեշտությունը և արդյունքում' առանց դեմ քվեի հաստատել է այն: Պարոն Գրիգորյանը նույնպես հաստատեց, որ կոնկրետ Սլովակիայի Ազգային Խորհուրդը մեծ լրջությամբ էր պատրաստվել Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունմանը և, քննարկելով բոլոր կողմերը, բանաձևն ընդունվել էր առանց դեմ քվեի, որն ինքնին չափազանց խոսուն փաստ է: Պարոն Հրուշովսկին Հայաստան կատարելիք այցի ընթացքում կտա մանրամասն պարզաբանումներ այս հարցի շուրջ:
Ստորև ներկայացնում ենք Սլովակիայի Ազգային Խորհուրդի 2004 թվին ընդունած բանաձևը Հայոց ցեղասպանության շուրջ.
Սլովակիայի Ազգային Խորհուրդը ընդունում է 1915թ-ին Օսմանյան Թուրքիայում կատարված ցեղասպանության փաստը, որի ժամանակ սպանվել են Օսմանյան Կայսրության հպատակ հարյուր հազարավոր հայեր և կատարվածը համարում է ոճիր ընդդեմ համայն մարդկությանը: Սլովակիայի ԱԽ-ը նշում է, որ.
1. Թուրքիան մինչև այսօր չի ընդունել 1915թ.-ին կատարված Հայոց ցեղասպանությունը,
2. ՀՀ անկախության պահից մինչև այսօր Թուրքիան ամբողջովին շրջափակել է հայկական սահմանը: Հայաստանը զրկվել է Եվրոպայի հետ ամենակարճ ճանապարհից և չունի Թուրքիայի հետ դիվանագիտական ու տնտեսական հարաբերություններ,
3. Թուրքիայի պառլամենտը ընդունել է օրենք, ըստ որի քրեական գործ է հարուցվում Հայոց ցեղասպանության մասին խոսողների դեմ,
4.Թուրքիայում ապրող հայկական փոքրամասնության իրավունքները ենթարկվում է համակարգված ճնշման:
Այս բանաձևը ներկայացվել է քննարկման Սլովակիայի ԱԽ-ում Թուրքիայի Եվրամիության թեկնածու անդամ դառնալու քվեարկության ընթացքում և ընդունվել է որպես ԵՄ-ին անդամակցության նախապայման:
Էրդողանի հայտարարությունները զայրացնում են Ցեղասպանության բանաձևն ընդունած պառլամենտների պատգամավորներին
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի ուղեկցությամբ ապրիլի 14-ին Հայաստան է ժամանում Սլվակիայի Ազգային Խորհուրդի /ԱԽ/ նախկին նախագահ, ներկայումս ԱԽ-ի Քրիստոնեադեմոկրատական ֆրակցիայի նախագահ Պավոլ Հրուշովսկին, որի նախագահության օրոք 2004թ-ի նոյեմբերի 30-ին Սլովակիայի ԱԽ-ն ընդունեց Հայոց Ցեղասպանության հաստատման բանաձևը:
Օրերս պարոն Գրիգորյանի հետ ունեցած երկխոսության ընթացքում Պավոլ Հրուշովսկին նշել է, որ Թուքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունները զարմացնում և զայրացնում են Ցեղասպանության բանաձևն ընդունած պառլամենտների պատգամավորներին: Ըստ Հրուշովսկու, Թուրքիայի վարչապետն իրավունք չունի մեղադրական կարծիքներ շպրտելու Եվրոպայի անկախ երկրների պառլամենտների հասցեին' Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանությանը քաղաքակական գնահատական տալու հետ կապված: Սլովակիայի ԱԽ-ը, հաստատելով Հայոց ցեղասպանության անառարկելի պատմական փաստը, քննարկել է դրան քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը և արդյունքում' առանց դեմ քվեի հաստատել է այն: Պարոն Գրիգորյանը նույնպես հաստատեց, որ կոնկրետ Սլովակիայի Ազգային Խորհուրդը մեծ լրջությամբ էր պատրաստվել Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունմանը և, քննարկելով բոլոր կողմերը, բանաձևն ընդունվել էր առանց դեմ քվեի, որն ինքնին չափազանց խոսուն փաստ է: Պարոն Հրուշովսկին Հայաստան կատարելիք այցի ընթացքում կտա մանրամասն պարզաբանումներ այս հարցի շուրջ: